«Սահմանի ուսուցիչը․ անավարտ պատերազմի հիշողությունները Քարվաճառում»

32-ամյա Թամարա Գրիգորյանը լրագրող է, անգլերենի մասնագետ։ 9 տարի առաջ ամուսնու հետո որոշել է ապրել Քարվաճառում, ստեղծել կրթական նոր հնարավորություններ երեխաների համար։ Ողջ պատերազմն անցել է Քարվաճառում` սպասելով, որ շուտով աշակերտները կվերադառնան ու իր նոր դասընթացով կսփոփի պատերազմի ցավը։

«․․․Նոյեմբերի իննին, արդեն սովորականի պես, ես ու Դավիթը տնից դուրս եկանք` հարևանների տներով շրջայց անելու: Տղամարդիկ հիմնականում դիրքերում էին, կանայք` Հայաստանի ավելի ապահով վայրերում: Մեզ վստահված էր կերակրել ընտանի կենդանիներին, համաձայն եմ, պատերազմի ամենաթեժ օրերի համար առաջնային կարևորության գործ չէր, բայց մենք տաքանում էինք այն մտքից, որ մարդիկ հետ են գալու ու իրենց կենդանիներին ողջ-առողջ, այգու բերքը` հնարավորինս հավաքած ու իրենց նկուղներում ամբարած են տեսնելու»։

Թամարայի պատմությունն ու մտորումներն ամբողջական կարող եք կարդալ այս հղումով։

 

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ