«Կացնահարվեցիր, որ ես ապրեմ ու պայքարեմ, մա՛մ»․ ընտանեկան բռնության անդառնալի հետևանքներ
Թագուհի Մանսուրյանն ընտանեկան բռնության զոհ է։ Նախկին ամուսնու բռնությունների ու սպառնալիքների շղթան չկոտրվեց անգամ ամուսնալուծությունից հետո, կռիվներն ու վիրավորանքները շարունակական էին, ոստիկանության միջամտությունն՝ ապարդյուն, ու հերթական բռնությունն ավարտվեց սպանությամբ, կացնահարվեց Թագուհու մայրը՝ փորձելով պաշտպանել աղջկան ու թոռնիկին։
«Կացնի հարվածը քեզ վրա վերցրիր ու փրկելով կյանքս թույլ տվեցիր, որ ես էլ վայելեմ մայր լինելու բերկրանքը, մամ։ Քո կյանքը տվեցիր, որ ես շարունակեմ ապրել ու պայքարել հանուն արդարության, հանուն որդուս բարեկեցության, հանուն իմ իրավունքների ու այլ կանանց օգնեմ, որ երբեք չնահանջեն ու չվախենան․․․»
Թագուհու և նրա՝ երկրորդ կյանք վերադառնալու պատմությանը ծանոթացեք այս հղումով։