SMM հմտությունների զարգացման դասընթաց Արցախից բռնի տեղահանված կանանց համար

Ապրիլի 13-ին և 14-ին տեղի ունեցավ «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը, որն այս անգամ նվիրված էր հաղորդակցությանն ու SMM հմտությունների զարգացմանը։

Ծրագրի շահառուները՝ հաղորդակցության մասնագետ Գեղամ Հակոբյանի հետ ձեռք բերեցին սեփական արտադրանքը և ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնելու հմտություններ, ծանոթացան SMM գործիքակազմին և սոցիալական ցանցեր վարելու գաղտնիքներին, ինչպես նաև դրանց արդյունավետ կիրառման մեթոդաբանությանը։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը, մշտապես կարևորելով պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման եւ տնտեսական հզորացման հարցերը, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ աշխատելով ու աջակցելով ավելի քան 11000 արցախցի ընտանիքների։
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ և աջակցել մեր ծրագրերին այստեղ։
Սույն ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ: