Կայացավ համաբուհական ուսանողական բանավեճի III առաջնության եզրափակիչը

Կայացավ համաբուհական ուսանողական բանավեճի երրորդ առաջնության ԵԶՐԱՓԱԿԻՉԸ:

«Ռեֆորմ» բանավեճի ակումբի շրջանակներում արդեն 2 տարի անընդմեջ տեղի է ունենում Համաբուհական ուսանողական բանավեճի մրցաշարեր։ Առաջին, երկրորդ մրցաշարերը միավորել են ՀՀ 40-ից ավել գյուղերից ու քաղաքներից, տարբեր ուսումնական հաստատությունները ներկայացնող ավելի քան 240 ուսանողների։

4 ամիս տևած երրորդ առաջնությանը մասնակից 14 թիմերի՝ 60-ավելի մասնակիցներ, բուռն և բովանդակային մրցության արդյունքում եզրափակիչ փուլ դուրս եկան ե Who run the world և Convince Us թիմերը։

Երրորդ մրցաշարի վերջին բանավեճի թեման էր «Տրանսպորտային ապաշրջափակումը ՀՀ-ի համար կստեղծի նոր հնարավորություններ»։
Մրցակցող թիմերը նախապատրաստվել էին թե՛ դեմ, թե՛ կողմ դիրքորոշումներով։

Բովանդակային և կառուցողական մրցության արդյունքում հաղթող ճանաչվեց Who run the world թիմը։

Հանդիպման վերջում պարգևատրվեցին մրցաշարի բոլոր թիմերը։

«Ռեֆորմ» բանավեճի ակումբի այս տարվա մրցաշարն իրականացվել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ հետ համագործակցությամբ։