Եզրափակիչ խաղ․ «Ռեֆորմ» համաբուհական ուսանողական բանավեճի III առաջնություն

Շուտով հայտնի կդառնա «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համաբուհական ուսանողական բանավեճի երրորդ առաջնության հաղթող թիմը։

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Անի Պլազա Հյուրանոցի Նաիրի սրահում տեղի կունենա համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության ԵԶՐԱՓԱԿԻՉ խաղը։

Ավելի քան 4 ամիս տևած առաջնությանը մասնակից 14 թիմերի՝ ավելի քան 60 մասնակից ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, բուռն և բովանդակային մրցության արդյունքում եզրափակիչ փուլ դուրս եկան #Who run the world և #Convince Us թիմերը։

Երրորդ մրցաշարի վերջին բանվեճի թեման է «Տրանսպորտային ապաշրջափակում․ նոր հնարավորություննե՞ր, թե՞ մարտահրավերներ»։

Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու և քաջալերելու Ձեր սիրելի թիմին։

Մուտքն ազատ է։