Աջակցություն պատերազմից տուժած անձանց

Պատերազմի հետեւանքով տուժած, տեղահանված ու հարազատներ կորցրած այս կանայք իրենց մեջ ուժ գտան վերականգնվելու, նոր մասնագիտություն սովորելու եւ առաջ նայելու

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանից եւ սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ իրականացրել է մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց:
Պատերազմի հետևանքով տուժած կանայք նոր մասնագիտություններ են ձեռք բերել, որը հնարավորություն կտա նրանց առավել մրցունակ դառնալու աշխատաշուկայում և ստանալու մասնագիտական հմտություններ, որոնցով շատ ավելի հեշտությամբ կկարողանան աշխատել ու ընտանիքի համար անհրաժեշտ գումար վաստակել։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբը պատերազմի առաջին իսկ օրվանից ներգրավված են եղել արցախահայության հրատապ աջակցության ծրագրերում, տրամադրելով հումանիտար օգնություն ավելի քան 11 հազար արցախցիների, սակայն վերջին տարիներին մենք մեր բոլոր ջանքերը ներդրել ենք մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։
Ծրագրի մասնակիցները դասընթացների շնորհիվ ստանացել են վարսահարդարի, կոսմետոլոգի, ֆլորիստի, խմորեղենի պատրաստման և ձևավորման մասնագետի ու հաշվապահի մասնագիտություններ, որոնք հայաստանյան եւ արցախյան շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ են։ Մի քանի ամիս տեւած մասնագիտական խորացված դասընթացներից եւ պրակտիկայից հետո մեր բարերարների աջակցությամբ կանանց նվիրվել է նաեւ անհրաժեշտ աշխատանքային գործիքները։
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել անհատ բարերարների աջակցության շնորհիվ՝ այս հարթակի միջոցով՝ https://bit.ly/36JCCCY
Ծրագիրը շարունակական է և Ձեր յուրաքանչյուր նվիրատվությունը դառնալու է կարևորագույն միջոց վերափոխելու և պատերազմի արհավիրքից վերականգնելու ամենաթանկը կորցրած ընտանիքներին:
Նվիրատուների անուններն ու նրանց էջերի հղումները (որոնք հասանելի են այս հարթակում) ստորեւ՝ մեկնաբանության մեջ։