ՔՀԿ-ների խորհրդատվություն, մենթորների խումբ ծրագիր
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Պրահայի քաղաքացիականհասարակության կենտրոնի հետ համատեղ հայտարարում է մենթորների հավաքագրման մրցույթ: Ընտրված մենթորները ներգրավվելու են քաղաքացիական հասարակության տարբեր ծրագրերի աջակցման ծրագրերում՝ նախատեսված ժամկետներում տրամադրելով մենթորական ևխորհրդատվական ծառայություններ Հայաստանի 20 տեղական կազմակերպությունների ևքաղաքացիական նախաձեռնությունների։
Մենթորական աշխատանքներն ու ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ծրագրերը ներառելու ենհետևյալ ոլորտները՝
- Ռազմավարական պլանավորում և ազդեցության գնահատում,
- Ջատագովություն և արշավների կազմակերպում,
- Ռազմավարական հաղորդակցություն,
- Համայնքի կազմակերպում և բազայի ստեղծում,
- Ստեղծված արժեքի/ապրանքի/ծրագրերի կառավարում (ներառյալ մոնետիզացիա),
- Բիզնեսի պլանավորում և կառավարում,
- Մարքեթինգ և վաճառք,
- Crowdfunding-ի նախաձեռնում, իրականացում
Ծրագրի, վարձատրության, ժամանակացույցի և այլ մանրամասների մասին տեղեկատվությունն այստեղ՝
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն CV և ուղեկցող նամակ` ուղարկելով [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև 2023 թվականի մարտի31-ը: Ուղեկցող նամակում դիմորդները պետք է նշեն իրենց նախընտրած կարողությունների զարգացմանոլորտ(ներ)ը և տրամադրեն նաև երկու երաշխավորների տվյալներ (ցանկալի է մեկըկազմակերպությունից, որը ուսուցում/խորհրդատվություն է ստացել դիմորդից, մյուսը՝ ներկայիս կամնախկին գործատուից):
Խնդրում ենք նամակի վերնագրում գրել՝ Mentorship Program Application։
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն մինչև ապրիլի 7-ը կկապվի ընտրված թեկնածուների հետ։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ․
Քաղհասարակության աջակցության մենթորության ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի «Grassroots» ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից. 1-ին փուլում մինչև 20 կազմակերպություններ, որոնք ցանկանում են ֆինանսավորում ստանալ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնից, աշխատում են ընտրված մենթորների հետ՝ իրենց ծրագրի գաղափարը զարգացնելու և ամբողջական հայտ ներկայացնելու համար։
2-րդ փուլում ֆինանսավորում ստացած կազմակերպությունները (20 դիմորդներից 10-ը) կարող են ստանալ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ մենթորություն:
Փուլ 1 – Ծրագրի գաղափարի զարգացման խորհրդատվություն
- Դիմորդները կարող են խորհրդատվություն ստանալ որոշակի թեմաների շուրջ՝ իրենց հարցումը ներկայացնելով «Հանուն հավասար իրավուքների» ՀԿ-ի կողմից համակարգվող առցանց հարթակում։
- Հարցումը հաստատվելուց հետո մենթորը և դիմորդը սահմանում են մենթորության նպատակները և ձևաչափը:
- Մենթորների աջակցությունը պետք է ուղղված լինի ծրագրի գաղափարի կամ դրա որոշ բաղադրիչների ճշգրտմանը և զարգացմանը: Մենթորությունը չպետք է կենտրոնանա ծրագրային առաջարկը գրելու վրա:
- Յուրաքանչյուր դիմորդ կունենա 6 ժամ մենթորության համար, որը կարող է բաշխել մեկից ավելի (տարբեր թեմաներով աշխատող) մենթորների միջև: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մենթորի ծանրաբեռնվածությունը 1-ին փուլում չի կարող գերազանցել 30 ժամը:
- Մենթորության ձևաչափը պետք է որոշեն մենթորը և դիմորդը: Նրանք կարող են աշխատել առցանց կամ առկա և կարող են օգտագործել տարբեր մեթոդներ, ներառյալ սեմինարներ, ուսուցում, խորհրդակցություններ տեղում, թեմատիկ ուսումնական նյութեր և այլն:
Փուլ 2 – Ծրագրի իրականացման գործընթացի վերաբերյալ խորհրդատվություն
- Դրամաշնորհառուները կարող են դիմել մենթորների և խնդրել մենթորություն ծրագրի իրականացման ընթացքում եւս:
- Եթե մենթորությունը երկարաժամկետ է (ավելի քան մեկ ամիս), մենթորը և մենթին համատեղ մշակում են մենթորության պլան, որը պետք է բացահայտի կազմակերպության կարողությունների զարգացման հատուկ կարիքները և ներկայացնի գործիքներ և գործողություններ, որոնք պետք է օգտագործվեն մենթորի կողմից:
- Մենթորության պլանը հաստատվում է որպես կազմակերպության դրամաշնորհի մաս:
Համագործակցության սկզբունքներ
Այս սկզբունքներն ընդունվել են մենթորների առաջին խմբի անդամների կողմից և պարբերաբար կվերանայվեն:
Մենթորը՝
- ակտիվորեն շփվում է մենթիի հետ,
- Ցուցաբերում է մասնագիտական ճկունություն՝ կապված մենթորության ձևաչափի հետ,
- առաջնորդվում է մենթիի կարիքներով,
- Կիսվում է տեղեկատվությամբ, ռեսուրսներով, կապերով,
- Չի կատարում մենթիի աշխատանքը:
Ժամանակացույց
Ստորև ներկայացված է մենթորության ծրագրի նախնական ժամանակացույցը: Միանալով ծրագրին՝ մենթորները պարտավորվում են հասանելի լինել ծրագրի ողջ ընթացքում:
Հաշվետվություն
- 1-ին փուլի խորհրդատվության համար մենթորներին կառաջարկվի պահել առցանց խորհրդատվական մատյան, որը պարբերաբար կթարմացվի: Խորհրդատվական մատյանում տեղեկատվություն կտրամադրի մենթորի կողմից դիմողի հետ կարողությունների զարգացման հիմնական գործողությունների մասին:
- 2-րդ փուլում մենթորներին կառաջարկվի ներկայացնել մենթորության պլանների շրջանակներում իրականացվող կարողությունների զարգացման գործունեության վերաբերյալ առաջընթացի կանոնավոր հաշվետվություններ:
- Ծրագրի ավարտին մենթորները պետք է լրացնեն գնահատման հարցում՝ գնահատելու ծրագրի ազդեցությունը:
- Մենթորներից ակնկալվում է նաև, որ ներկա լիեն «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպումներին՝ առաջընթացին հետևելու և քննարկելու առաջացող կարիքներն ու մարտահրավերները:
Վարձատրություն
- 1-ին փուլի վարձատրությունը կհաշվարկվի ծրագրի ավարտին` ժամը 30 եվրո ժամային դրույքաչափի համաձայն:
- Մենթորության երկրորդ փուլի վարձատրության պայմանները կհամաձայնեցվեն մենթորի և դրամաշնորհառու կազմակերպության միջև և կամրագրվեն մենթորության պլանում: Մենթորության պլանը պետք է ունենա բյուջե, որը պետք է ներառվի դրամաշնորհային բյուջեում: