«ՄեդիաԴիտակ» մրցույթ

«ՄեդիաԴիտակ» մրցույթի մեկնարկն արդեն տրված է: Հայաստանի տարբեր մարզերի երկու տասնյակից ավելի երիտասարդներ մրցույթի շրջանակում հնարավորոություն կունենան ներկայացնել փաստերի ստուգման իրենց հմտությունները, թվային աշխարհում ստեղծարար լուծումները, և թե ինչքանով են կարողանում մտածել քննադատաբար:
Մրցույթի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը և Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հինադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Օրվա երկրորդ կեսին արդեն հայտնի կլինեն մրցույթի հաղթողների անունները: Մրցույթն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և «Ֆրիդմ Հաուս» իրավապաշտպան ՀԿ-ի աջակցությամբ։
Մրցույթի նպատակն է գիտելիքներով և հմտություններով զինել մարզերում ապրող երիտասարդներին՝ խրախուսելով նրանց պայքարել կեղծ լուրերի տարածման դեմ։
Ծրագիրն իրականություն դարձավ Friedrich Naumann Foundation for Freedom Armenia և  THE SIGRID RAUSING TRUST institutional grant- ի հետ համագործակցության արդյունքում։
THE SIGRID RAUSING TRUST institutional grant
Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» Հիմնադրամ
_DSC8412

«ՄեդիաԴիտակ» մրցույթի հաղթողները հայտնի են

«ՄեդիաԴիտակ» մրցույթի հաղթողները հայտնի են: Մրցույթի մասնակիցներ Լուսինե Ջհանգիրյանը, Մերի Դավթյանը և Միլենա Դարբինյանը հավաքել էին ամենաբարձր միավորները և տուն գնացին մրցանակներով: Իսկ ահա Դիանա Մեսրոպյանը, Նարինե Եղիազարյանը և Աննա Հովհաննիսյանը ցուցաբերած լավ արդյունքների համար ստացան խրախուսական մրցանակներ: Ժյուրիի կազմում էին մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը, լրագրող Տիրայր Մուրադյանը, Infocom լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Մամյանը և…
_DSC8149

«ՄեդիաԴիտակ» մրցույթ

«ՄեդիաԴիտակ» մրցույթի մեկնարկն արդեն տրված է: Հայաստանի տարբեր մարզերի երկու տասնյակից ավելի երիտասարդներ մրցույթի շրջանակում հնարավորոություն կունենան ներկայացնել փաստերի ստուգման իրենց հմտությունները, թվային աշխարհում ստեղծարար լուծումները, և թե ինչքանով են կարողանում մտածել քննադատաբար: Մրցույթի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ…
Green Modern We Are Hiring Facebook Post-2

ՄեդիաԴԻՏԱԿ մրցույթ

Գիտե՞ս, որ կարող ես պայքարել կեղծ լուրերի դեմ և դրա համար մրցանակ ստանալ։ Պետք է ընդամենը միանալ մեր «ՄեդիաԴԻՏԱԿ» մրցույթին։ Մրցույթը կազմված է երկու փուլից՝ Վեբինարին մասնակցություն և արշավ կեղծ լուրերի դեմ, որը հենց դու ես իրականացնելու քո համայնքում։ Մրցութային խաղ Երևանում, որի ընթացքում սպասվում են հետաքրքիր առաջադրանքներ և վարժություններ: Եւ վերջապես, մրցանակաբաշխության արարողություն Երեւանում,…