Մեդիագրագիտության ակումբը Ներքին Կարմիրաղբյուրում
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում գործող մեդիագրագիտության դասարան-ակումբը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ կազմակերպելով գյուղի երիտասարդների կրթական և ժամանցային առօրյան։ Ակումբը ստեղծվել է «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիդըմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության աջակցությամբ։ Ակումբ-դասարանի գործունեության երկու տարիների ընթացքում աշակերտները հանդես են եկել…