«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիր

2023 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 14-ը իրականացվել է 

«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիրը։

 

«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագրի հիմնական նպատակն էր գիտելիքներով զինել երիտասարդներին՝ խրախուսելով նրանց պայքարել կանանց եւ աղջիկների բռնության դեմ։

Կանանց եւ աղջիկների դեմ բռնության պայքարի 16-օրյա արշավի մեկնարկը տրվեց Երեւանի Պետական Համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում՝ «Ես կին եմ» թատերական բեմադրությամբ։  Ծրագիրը շարունակվեց Մարտունիում, Վարդենիսում եւ Նոյեմբերյանում՝ երիտասարդների համար նախատեսված ինտերակտիվ դասընթացներով, բանավեճերով, ֆիլմերի դիտումներով եւ հետաքրքիր ու սպասված հանդիպումներով հայտնի բլոգեր-ինֆլյուանսերների հետ։ Միջոցառումը եզրափակվեց գրող, հրապարակախոս Հասմիկ Սիմոնյանի հետ հանդիպումով Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ դպրոցում։ 

 

Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից և իրականացվել`«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն՛ ՀԿ-ի կողմից։ 

_DSC2301

«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագրի եզրափակիչ միջոցառում

«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագրի եզրափակիչ միջոցառումն ու խրախոսական մրցանակների հանձնումը տեղի ունեցավ Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ դպրոցում։ Ծրագրի եւ 16_օրյա արշավի փակման արարողությանը Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլն իր ելույթում մեկ անգամ եւս ընդգծեց բռնության դեմ միասնական պայքարի կարևորությունն ու երիտասարդների դերը։ Երախտիքի խոսքով հանդես եկավ…
IMG_1611

«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ»

Նոյեմբերի 24-ին մեկնարկեցինք «Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսավորմամբ։ Կանանց եւ աղջիկների դեմ բռնության պայքարի 16-օրյա արշավի մեկնարկը տրվեց Երեւանի Պետական Համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում՝ «Ես կին եմ» թատերական բեմադրությամբ։ Ծրագրի բացմանը ելույթ ունեցան եւ ուսանողներին կարեւոր ուղերձներ հղեցին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…