Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի

Դիլիջան քաղաքում օգոստոսի 5-7-ը տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացը Տավուշի մարզի երիտասարդների համար:
Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակիցները բացառիկ հնարավորություն ստացան ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի և Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանի հետ ուսումնասիրել ազդարարման համակարգը, և թե ինչպես կարող են դառնալ ազդարար։
Թեմայի տրամաբանական շարունակությունը դարձավ հանդիպումը նաեւ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Եվա Սաղոյանի հետ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան ազդարարների պաշտպանության մեխանիզմներին։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանի հետ ուսումնասիրեցին նաեւ կոռուպցիայի տեսակներն ու տարաբնույթ դրսևորումները, ապա «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանի հետ քննարկեցին, թե ինչ կործանարար հետևանքներ կարող է ունենալ կոռուպցիան պետության անվտանգային եւ ընդհանուր կառավարման համակարգերի համար։
Դասընթացի կարևոր մաս էին կազմում պրակտիկ հմտությունների և գիտելիքների փոխանցումը, որն էլ ապահովեցին հետաքննող լրագրողներ Գևորգ Թոսունյանը և Տիրայր Մուրադյանը՝ սովորեցնելով ուսանողներին պետական գնումները և պաշտոնատար անձանց հայտարարագրերը ստուգելու մեթոդները և գործիքները։
«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
459894137_505554788764822_1474730120813990406_n

Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի ծրագրի երկրորդ փուլ

Սեպտեմբերի 13-15-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ շրջափուլը Տավուշի մարզի երիտասարդների համար: Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի տեսակները և դրսևորումները «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանի հետ, նույն կենտրոնի իրավաբան Վարդուհի Ավանեսյանի հետ ուսումնասիրեցին ազդարարման համակարգը և իրենց գիտելիքներն ամրապնդեցին ՀՀ գլխավոր…
454609576_481081511212150_6465683955455717672_n

«Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր

Դիլիջան քաղաքում օգոստոսի 5-7-ը տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացը Տավուշի մարզի երիտասարդների համար: Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակիցները բացառիկ հնարավորություն ստացան ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի և Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանի հետ ուսումնասիրել ազդարարման համակարգը, և թե ինչպես կարող…