Արցախցի դեռահասաների կարողությունների զարգացման դասընթացներ

Եռօրյա դասընթացը տեղի է ունենում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ- ի կրթական նոր ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել՝ կարողությունների զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան և THE SIGRID RAUSING TRUST  institutional grant- ի աջակցությամբ։
Չեխիայի Հանրապետության դեսպանատուն
THE SIGRID RAUSING TRUST institutional grant
IMG_9837

«Դպրոցականների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկ

«Դպրոցականների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը տրվեց Արտաշատի թիվ 5 դպրոցում՝ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի եւ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ողջույնի խոսքով եւ կրթական ծրագրի մասնակիցների վկայականների ու խրախուսական նվերների հանձնման արարողությամբ։ Դեսպան Պիրունչիկը ողջունելով ծրագրի մասնակից Արարատի մարզի տարբեր…
IMG_9675

«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի վերջին օրը

«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի վերջին օրը դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան երեխաների իրավունքների մասնագետ Աիդա Մուրադյանի հետ խմբային աշխատանքների միջոցով քննարկել բուլինգի ցավալի դրսեւորումները, դրա պատճառներն ու հետևանքները: Բլոգեր Նինա Շահվերդյանի հետ էլ դասընթացի մասնակիցները խաղ-զրույցի միջոցով խոսեցին տեղահանված արցախցի երիտասարդների ինտերգրման և վերականգման կարևորության մասին։ Կարևորելով…
IMG_9461

«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի երկրորդ օրը Սայաթ-Նովա գյուղի պատանիների հետ սկսվեց մասնագիտական կողմնորոշման թեմայով բանախոսությամբ

«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի երկրորդ օրը Սայաթ-Նովա գյուղի պատանիների հետ սկսվեց մասնագիտական կողմնորոշման թեմայով բանախոսությամբ։   Փորձագետ Շահանե Բեգլարյանի հետ դասընթացի մասնակիցները հնարավորություն ստացան բացահայտել և դիտարկել իրենց այն կարողությունները, որոնք կօգնեն ապագայում ավելի հեշտ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելիս։ Օրվա երկրորդ կեսին մասնակիցները կեղծ լուրերի պոստերներ նկարեցին…
_DSC1919

«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի կանգառն այս անգամ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղն է

«Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի կանգառն այս անգամ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղն է։ Կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի առաջին օրը հագեցած էր ծանոթության թիմային խաղերով։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանի հետ քննարկել մեդիագրագիտության, թվային անվտանգության կարևորությունը, մեդիա մանիպուլյացիաները և դրանց ազդեցությունը։ Պրակտիկ վարժությունների միջոցով Տիրայրը մասնակիցներին ծանոթացրեց նաև կեղծ լուրերը…
IMG_8626

Վարդաշեն համայնքում կարողությունների զարգացման դասընթացի վերջին օրը նվիրված էր մարդու իրավունքներին

Վարդաշեն համայնքում կարողությունների զարգացման դասընթացի վերջին օրը նվիրված էր մարդու իրավունքներին: Փորձագետ Փառանձեմ Փարյանի հետ դասընթացի մասնակիցները խաղի միջոցով ծանոթացան մարդու իրավունքների արժեքներին և բովանդակությանը, բեմադրությունների միջոցով ներկայացրեցին իրավիճակներ, երբ խախտվում են մարդու իրավունքները: «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության փորձագետ Աննա Սաֆարյանն էլ մասնակիցների հետ քննարկեց բուլինգի պատճառները և հետևանքները, որին հաջորդեցին խմբային խաղերն…
438058654_420710270582608_2608134534539645599_n

Վարդաշեն համայնքի դպրոցականների համար նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ օրն էր

Վարդաշեն համայնքի դպրոցականների համար նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ օրը սկսվեց մասնագիտական կողմնորոշման փորձագետ Շահանե Բեգլարյանի հետ։ Շահանեի օգնությամբ դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտել և դիտարկել իրենց այն կարողությունները, որոնք կօգնեն ապագայում ավելի հեշտ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելիս։ Հանդիպմանը հաջորդեց ստեղծարար պաստառների մրցույթը և բլոգեր Նինա Շահվերդյանի հետ զրույց - քննարկումը։ Նինան ստեղծագործական խմբային խաղերի միջոցով…
438806195_420126687307633_3721775789404312732_n (1)

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկել է կրթական նոր ծրագիր

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկել է կրթական նոր ծրագիր, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին հաղթահարել վերականգնման ու ինտեգրման դժվարությունները` զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։ Ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացների առաջին կանգառը Արարատի մարզի Վարդաշեն համայնք էր: Դասընթացի առաջին օրը ծանոթության խաղերին հաջորդեց…