Լևոն Բարսեղյան. Իշխանությունն իր չարած վեթինգի ծուղակում է հայտնվել

 

«Իրական օրակարգ» հաղորդման հյուրը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բասեղյանն է, որի հետ զրուցել ենք Հայաստանում ընթացող ՏԻՄ ընտրությունների առանձնահատկությունների ու որոշ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածուների վարքագծի մասին, որոնց շարքում քիչ չեն նախորդ իշխանությունների ներկայացուցիչները: Բարսեղյանի կարծիքով, ընտրություններում իշխանության ներկայացրած թեկնածուները ոչ միանշանակ են ընդունվում, հարցեր են առաջանում, քանի որ Փաշինյանի կառավարությունը 2018 թ. հեղափոխությունից հետո խոստացավ, սակայն այդպես էլ չիրականացրեց վեթինգ պետական համակարգում:

Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում և Instagram-ում:
Բաժանորդագրվե՛ք «Հոդված 3» ակումբ-ի յութուբյան ալիքին: