«YouthOn» մարդու իրավունքների եւ քաղաքացիական կրթության ճամբար

Մարտի 12-ին «YouthOn» մարդու իրավունքների եւ քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած «Շունչ» ծրագրի մասնակից Տաթև Սահակյանի նախաձեռնությամբ Արագածավան համայնքում իրականացվեց նոր ձևաչափով կրթական դասընթաց: Այս անգամ դասընթացի մասնակիցները հիմնականում համայնքի տարեցներ էին։

Ջերմ ու անմիջական մթնոլորտում սրտաբան Վիկտորիա Մելոյանը ներկաներին հիշեցրեց առողջ ապրելակերպի կարևորության մասին՝ պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին, իսկ լրագրող Տիրայր Մուրադյանը սովորեցրեց մեդիագրագիտության հիմնարար սկզբունքները, թե ինչպես խուսափել կեղծ լուրերից և օգտվել ինֆորմացիայի ճշգրիտ աղբյուրներից:
Ծրագրի շրջանակում նման ձևաչափով հանդիպումներ նախատեսվում են այլ համայնքներում ևս:
Ծրագիրն իրականացվում է Friedrich-Ebert-Stiftung, Armenia, և Open Society Foundations — Armenia-ի հետ համագործակցությամբ