“Youth ON” քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած ծրագրերի իրականացման փուլ

Մեկնարկել է “Youth ON” քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած ծրագրերի իրականացման փուլը
Օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզի մասնակիցների կողմից ներկայացրած «Գեղածիլ» ծրագրի շրջանակում մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսներին Վարդենիկում հյուրընկալեց ձեռներեց Արտուշ Խաչատրյանը և սեփական օրինակով ներկայացրեց բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ աճեցնելու հմտությունները։
Արդյունքում գարնանը գյուղատնտեսները կստանան սածիլներ և կփորձեն նոր մշակաբույսեր ստանալ և վաճառել։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Արտուշ Խաչատրյանին ծրագրի իրականացմանն աջակցելու պատրաստակամության համար։