Խաղողագործության խնդիրների քննարկում Արմավիրի մարզում

Մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը:

Ծրագրի մասնակից Ստյոպա Ասրյանի նախաձեռնությամբ Արմավիր քաղաքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ակնալիճ, Արշալույս, Մեծամոր և հարակից մյուս համայնքների խաղողագործների, ոլորտի փորձագետների և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ։

Հանդիպման բանախոսներն էին․

Զարուհի Մուրադյան
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն

Արամայիս Մկրտչյան
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ծրագրերի համակարգող

Արայիկ Արամյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետի տեղակալ

Հանդիպման ընթացքում Արմավիրի մարզի խաղողագործները հնարավորության ունեցան բարձրաձայնել ոլորտի խնդիրների և ներկա մարտահրավերների առնչությամբ իրենց մտահոգությունները։ Հանդիպման բանախոսներն էլ ներկայացրեցին խաղողագործության պետական աջակցության ծրագրերը, խնդիրների լուծման հնարավոր առաջարկները։

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։