«Մարդավարի» դասընթաց Դսեղում

«Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում «մարդավարի» հավաքվել էինք չքնաղ Դսեղում։

Ճամբարի մասնակից Անի Ղուլինյանի նախաձեռնությամբ Դսեղի դպրոցական երիտասարդների համար մարդու իրավունքներին նվիրված երկօրյա դասընթաց կազմակերպվեց։ Դասընթացը վարում էին Անին և իր ընկերները, արդյունքում ունեցանք երկու հագեցած, բովանդակալից, ուրախ օր։

Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը։ Մինչ օրս կյանքի է կոչվել համայնքային զարգացման 5 ծրագիր։

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։