Հեքիաթասացության ինտերակտիվ աշխատարանը Սյունիքում

Փետրվարի 13-15-ը «Հոդված 3» ակումբի թիմը Սյունիքի մարզի Տաթև ու Շինուհայր համայնքներում էր․ Տաթևի և Շինուհայրի միջնակարգ դպրոցում 9-12 տարեկան երեխաների համար անցկացրեցինք Հեքիաթասացության ինտերակտիվ աշխատարան։

Շուրջ 50 փոքրիկներ հրաշքների ու երևակայության իրենց հարուստ աշխարհների գունեղ պատկերները կերպավորեցին հեքիաթային պատմություններում ու նկարազարդումներում։

Շարունակական ծրագրի հաջորդ փուլում երեխաների հեղինակած հեքիաթների ու նկարազարդումների ծաղկաքաղը կհրապարակվի առանձին ժողովածուով։