«Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» դասընթաց Տաթևում

«Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը շարունակվում է:

Ծրագրի մասնակից Մարի Թևոսյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Տաթև համայնքում բնակվող և նույն համայնքում ապաստանած արցախցի կանանց կարողությունները զարգացնելու նպատակով տեղ ունեցավ «Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» երկօրյա գործնական դասընթաց: Ստացած նոր կարողություններով և հմտություններով մասնակիցները կարող են սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչել՝ նպաստելով իրենց համայնքում սոցիալական որևէ խնդրի լուծմանը։

Դասընթացի շրջանակում Արեգ Թադևոսյանը մասնակիցներին ծանոթացրեց սոցիալական ձեռներեցության հմտություններին և տվեց գիտելիքներ, թե ինչպես կարող են գաղափարը դարձնել բիզնես: Դասընթացի երկրորդ օրը «Հոդված 3» ակումբի հաղորդակցման մասնագետ Արթուր Զաքարէն բիզնես ոլորտում արդյունավետ հաղորդակցման կազմակերպման նոր գործիքներ փոխանցեց մասնակիցներին:

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։