Պատերազմի հետևանքները․ սահմանամերձ դարձած գյուղերում ապրելը կրկնակի բարդացել է

Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածներ ադրբեջանական զինուժի կողմից փակելու եւ մի քանի օր Հայաստանից Սյունիքը կտրելու հերթական սթափեցնող հարվածը կրկին հանրությանը հիշեցրեց, որ պատերազմի հետեւանքները շարունակվում են, եւ սողացող պատերազմը ոչ միայն խարխլել է անվտանգային ողջ համակարգը, այլ նաեւ բացառել գյուղական համայնքներում զարգացման հնարավորություններն ու կենսական անհրաժեշտության ծրագրերը։

Սահմանամերձ համայնքներում այս տարի խոտի սակավության հարցը սրվել է հատկապես արոտավայրերի տարածքների կրճատման պատճառով։ Սակայն, խնդիրը կրկնապատկվում է նաեւ ոռոգման ցանցերի բացակայության հետեւանքով։ Արոտավայրերի կրճատման և սակավ խոտի պատճառով սպասվում է անասնագլխաքանակի կրճատում, ինչը հանգեցնելու է կաթնամթերքի, մսի ծավալի կրճատման, մթերքների գնաճի եւ դրանից բխող սոցիալական բազմաթիվ խնդիրների։

Պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների խնդիրներն առավել մանրամասն ներկայացված են այստեղ։

 

 

Պատերազմի հետեվանքները