Հումանիտար աջակցություն

Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափախված շուրջ 11,000 հայրենակիցներին հագուստի և հիգիենայի պարագաներ պարունակող արագ արձագանքման աջակցման փաթեթների տեսքով աջակցություն տրամադրվեց։ Փաթեթները ներառում էին հիգիենայի պարագաներ, հագուստ, ներքնաշոր, տաք ծածկոցներ։

Արցախյան պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից դուրս եկած և Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում ապաստանած շուրջ 1,700 դպրոցահասակ երեխաներն ու նրանց ընտանիքները ստացան 16 անուն առաջին անհրաժեշտության պարագաներից բաղկացած հիգիենայի փաթեթներ։

Գեղարքունիքի մարզի դպրոցահասակ շուրջ 350 երեխաներին տրամադրվեց ամբողջությամբ նոր, տաք հագուստներ, ներքնազգեստ ու երկարաճիտ կոշիկներ։

Ծրագիրն իրականացվեց «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» և «Շարժում» նախաձեռնության ֆինանսական աջակցության և մի շարք անհատների ներդրումների շնորհիվ։