Շարժումից դեպի անկախություն | ֆիլմի դիտում և քննարկում

Սեպտեմբերի 25-ին ժամը 19:00, Հոդված 3 ակումբում ունենալու ենք բացառիկ հնարավորություն դիտելու Տիգրան Պասկեւիչյանի փաստավավերագրական նոր՝ «Շարժումից դեպի անկախություն»  ֆիլմը նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին։

Ֆիլմի դիտմանը կհաջորդի քննարկում ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵւԻՉՅԱՆԻ եւ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։

1988-ին սկսված շարժումը, որի նպատակը ԽՍՀՄ սահմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ձգտմանն աջակցելն էր՝ հանդիպելով Կրեմլի կոշտ հակազդեցությանը, աստիճանաբար դարձավ պայքար հանուն անկախության եւ ժողովրդավարության։

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, իսկ 1989-ից նաեւ Հայոց համազգային շարժումն արեցին ամեն ինչ, որպեսզի ժողովրդին հեռու պահեն արկածախնդրությունից եւ Հայաստանն օրինական ճանապարհով դուրս բերեն Խորհրդային Միության կազմից։ Բայց անկախությունը հնարավոր եղավ նվաճել առաջին հերթին ժողովրդական զանգվածների քաղաքացիական կամքի եւ համառության շնորհիվ։

Ֆիլմն արխիվային ինքնատիպ տեսագրությունների շարք է։

Պատմության շատ դրվագներ ներկայացվում են առաջին անգամ։

ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է

Առաջարկում ենք միանալ ֆեյսբուքյան միջոցառմանը։