Տեղի ունեցավ «Մարդու իրավունքներ» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 7-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներ» գրքի շնորհանդեսը։ Այն ներառում է 34 հոդվածներ, որոնք պատրաստվել են հայալեզու Վիկիպեդիայի համար «Խմբագրաթոն 2020» ծրագրի շրջանակներում։ Հոդվածաշարը հրատարակվել է նաեւ Բրայլի գրերով։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պիտեր Անդրեաս Բոխմանը, որին հաջորդեց Հոդված 3 ակումբի տվյալ ծրագրում ներգրավված թիմի ներկայացումը։

Գրքի թվային տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից։

«Խմբագրաթոն 2020» նախագիծն իրականացրել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն, «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբը՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։