Օգնելով բնությանը՝ օգնեք բազմազավակ ընտանիքներին #1

Արտակարգ դրության օրերին առանց ֆինանսական միջոցների ներդրման կարող եք օգնել սոցիալապես խոցելի խմբերին։

Ընդամենը պետք է ազատվեք Ձեր պահարաններում, նկուղներում ու բակերում առկա պլաստիկե իրերից ու թղթե թափոններից՝ դրանք նվիրաբերելով մեզ։ Թափոնները վերամշակման հանձնումից էլ գոյացած ողջ գումարը կուղղվի սոցիալապես խոցելի ընտանիքների կոմունալ ծախսերի վճարմանը։

Եվ այսպես․

  • Առանձնացնում եք թափոնները (պլաստիկ և թուղթ),
  • Լրացնում եք հայտը,

Թափոնների առաջին հավաքագրումը կկատարենք ապրիլի 17-ին, ժամը 13:00-16:00-ն` Զարոբյան 32 հասցեում (Չեխովի անվ․ դպրոցի ետնամաս):

Մեր կամավորները կմոտենան 10 և ավելի կգ հավաքված թափոնների դեպքում միայն։


Եթե ցանկանում եք ֆինանսապես աջակցել ակցիայի իրականացմանը, կարող եք նվիրատվություն կատարել ներքոնշյալ հաշվեհամարին՝

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հկ
ՀՎՀՀ 00150891
ACBA-CREDIT AGRICOLE BANK CJSC
220553350236000
SWIFT (BIC): AGCAAM22

Քարտից քարտ փոխանցման համար՝ 5473390100002650
Նպատակ՝ Նվիրատվություն #helpcycle

Աջակցություն ստացող ընտանիքների ընտրությունը կկատարենք սոցիալական ծառայությունների հետ համագործակցությամբ։ Առավելությունը կտրվի մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքներին։

ՀԳ․ ՀՀ Կառավարության համապատասխան նախաձեռնության մասին տեղեկացված ենք, սակայն Կառավարության աջակցությունը վերաբերում է թիրախային խմբի շատ փոքր մասին․ փոխհատուցվելու են միայն փետրվար ամսվա կոմունալները, այն էլ 50%-ով և այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի ծախսը չի գերազանցում 5 000, իսկ գազինը՝ 10 000 դրամը։

Մեկնաբանել