Լեռնապատ` «Էկո Համայնք»

Մեկնարկել է YouthON VOL 3 Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակներում դրամաշնորհ ստացած ծրագրերի իրականացման փուլը։

Մեր առաջին կանգառը Լոռու մարզն էր։ Ճամբարի մասնակիցների նախաձեռնությամբ «Էկո Համայնք» ծրագիրը մեկտեղել էր Լեռնապատ համայնքի երիտասարդներին մեկ գաղափարի շուրջ՝ նպաստել համայնքի Էկո համակարգի բարելավմանը։

Ծրագրի շրջանակներում մասնակիցները զրուցեցին թափոնների վերամշակման, աղբի տեսակավորման, առօրյայում դրա ծավալների նվազեցման շուրջ ոլորտի մասնագետ Արթուր Զաքարէ Հարությունյանի հետ։

Այնուհետև կազմակերպեցինք շաբաթօրյակ և համայնքի երկու հատվածներում տեղադրեցին աղբամաններ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Լեռնապատի գյուղապետարանին համագործակցության եւ աղբամանների մշտական գործարկմանն աջակցելու համար։

Նախագիծն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հետ համագործակցությամբ, YouthON VOL 3 Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2021-ի դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի շրջանակում։