ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄ. լուսանկարների ցուցադրություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ վավերագրում

«ՄԱՐԴԸ բարձրագույն ԱՐԺԵՔ է․․․»

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ՝
ԱՐԵԳ ԲԱԼԱՅԱՆ
ՆԱԶԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ
ՆԱՐԵԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՆԵԼԼԻ ՇՒՇՄԱՆՅԱՆ
ՎԱՂԻՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ
ՓԻՐՈՒԶԱ ԽԱԼԱՓՅԱՆ

Պատերազմը ջնջեց ԲՈԼՈՐ սահմաններն ու կանոնները, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ բոլոր հռչակագրերն ու հայեցակարգերը ԽԱԽՏՎԵՑԻՆ, ջնջվեցին 44 օր եւ անդին…

ՄԱՐԴԸ վերածվեց թշնամանքի ու ատելության ամենաանպաշտպան թիրախի, ՄԱՐԴԸ հերոսացավ, մինչդեռ պարզապես պետք է ապրեր ու լիներ պետության ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ․ մենք որպես ԻՐԱՎԱԿԱՆ պետություն սա էինք հռչակել։

ԱՇԽԱՐՀԸ մտահոգություն էր հայտնում, ՄԵՆՔ հաղթում էինք ու ԲՈԼՈՐՍ բոլորից թաքուն խաղաղություն էինք աղոթում։

ՄԱՐԴԸ հերոսանում էր, օբյեկտայնացվում ու ջնջվում էին գրված կանոնները. հերոսներ, անհայտ կորածներ, գերիներ, վիրավորներ, սպասում, կարոտ, երազանք, կորսված հույսեր, չխոստովանած սերեր․․․

«ՄԱՐԴԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»։

ՀՀ Սահմանադրություն, Հոդված 3

«ՄԱՐԴԸ բարձրագույն ԱՐԺԵՔ է» խորագրով ցուցադրությունը կկայանա ՀՈՒԼԻՍԻ 22-ին, ժամը` 19.00, «Հոդված 3» ակումբում (Զարոբյան 32 հասցեում, Չեխովի դպրոցի հետնամասում):

Մուտքն ազատ է: