Տեղի ունեցավ «ՄԱՐԴԸ բարձրագույն ԱՐԺԵՔ է․․․» խորագրով լուսանկարների ցուցադրությունը

«Հոդված 3» ակումբում, հուլիսի 22-ին, կայացավ պատերազմը վավերագրած լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությունը՝ «ՄԱՐԴԸ բարձրագույն ԱՐԺԵՔ է․․․» խորագրով։

Մարդկային ողբերգության, հերոսության ու ապրումների արվեստի միջոցով բյուրեղացած այս պատկերները ոչ միայն վերապրեցրին պատերազմի ցավը, այլ նաեւ վերահաստատեցին հիմնարար արժեքը, պատերազմի անդառնալի կորուստը՝ մարդուն, մարդու արժանապատվությունն ու պետության համար բարձրագույն արժեք լինելու սահմանումը։

Պատերազմը վավերագրող ցուցադրության բացմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ն․Գ․ Հ Լին Մ․ Թրեյսին եւ ՀՀ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը։

Ամբողջական ֆոտոպատմութունը կարող եք դիտել այստեղ։