Հայտերի ընդունում | Քաղաքացիական կրթության դասընթաց

Հեեյ, արդեն չափահաս ես ու գնալու ես ընտրության:

Իսկ ի՞նչ գիտես ընտրելու իրավունքի, ընտրությունների կազմակերպման գործընթացի եւ քո քաղաքացիական իրավունքների մասին։ Եթե ուզում ես գիտելիքներով զինված կատարել քո քաղաքացիական պարտքը եւ կարեւոր ներդրումն ունենալ մեր պետության ապագայի կառուցման գործում, ուրեմն, դիմի՛ր, մեր դասընթացին։

Իրավագիտակից քաղաքացին ժողովրդավարության հիմնաքարն է։ Կարևորելով կրթության միջոցով գիտակից և տեղեկացված քաղաքացիներ ունենալու առաջնահերթությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն կազմակերպում է դասընթացների շարք ընտրելու իրավունք ունեցող երիտասարդների համար։

Դասընթացների նպատակն է երիտասարդներին տալ գիտելիքներ ոչ միայն ընտրական գործընթացների, իրավական կարգավորումների մասին, այլ նաև ներկայացնել պետական պաշտոնյաների պարտականությունների ու լիազորությունների շրջանակը, նրանց աշխատանքին հետևելու և վերահսկելու եղանակները։ Սպասվում են նաև հանդիպումներ մշակութային և հասարակական հայտնի գործիչների հետ։

Դասընթացները տեղի են ունենալու Երևանում՝ «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Զարոբյան 32)։ Յուրաքանչյուր խմբի հետ նախատեսված է մեկ դասընթաց։

Դասընթացին կարող են մասնակցել 18-23 տարեկան երիտասարդներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից։

Շտապե՛ք լրացնել հայտադիմումը մինչև հունիսի 5-ը և ընտրելու ձեր իրավունքն իրացնելիս եղե՛ք իրազեկված։

Դասընթացները կազմակերպվելու են հունիսի 10-ին և 14-ին։