Ապրել սայլակի վրա ու լինել մայր․ «ամենասարսափելին բժիշկների արձագանքն էր, թե՝ ինչպես կարող է անվասայլակով կինը հղի լինել․․․»

31-ամյա Արև Մելքոնյանը հաշմանդամություն է ձեռք բերել մանկության տարիներից, բայց դա երբեք չի խանգարել հասնել հաջողությունների՝ ամեն օր պայքարելով խոչընդոտների դեմ ու կոտրելով կարծրատիպերը։

«․․․Հղիությունս արկածներով լի է անցել: Ուրեմն երբ իմացա, որ հղի եմ, որոշեցի գնալ հետազոտման, որ հետո էլ հաշվառվեմ: Ընկերուհուս հետ գնացինք հիվանդանոց ու սկսվեց կինոն․․․ Նախ, բուժհաստատության շենքի առաջին աստիճանն արդեն այնպիսի դիրքով էր կանգնեցված, ասես ուզում էր հարցնել՝ դու ու՞ր ես եկել, ի՞նչ իրավունքով:Բայց շենքային անմատչելիությունը, գույքային դասավորությունը, երբ չես կարողանում համապատասխան սարքավորումից օգտվել, որովհետև անհարմար է, դրանք չարյաց փոքրագույնն են: Մի կերպ հասանք սոնոգրաֆիայի կաբինետ, մտանք բժշկի մոտ, առանց իմ վրա նայելու ընկերուհուս ասաց՝ պառկի: Ընկերուհիս ասաց՝ ես չեմ հղին, ինքն է ու ինձ ցույց տվեց: Բժիշկը նայեց ինձ, նայեց ընկերուհուս ու շատ ագրեսիվ տոնով հարցրեց՝ ձե՞ռ եք առնում»։

Արևի պատմությանը և նրա անցած փորձությունների մասին կարող եք կարդալ այս հղումով։

 

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ Հետահայաց նամակներ