«Հասարակության անարդար կարծատիպերը մեզ կամ կոտրում են, կամ էլ զարմանալիորեն ուժեղացնում՝ ապացուցելու, որ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ»

Կանանց պայքարը. հետահայաց նամակներ

Բու — Բի Թոյս / Bu-Bi Toys ձեռագործ խաղալիքների ընկերության հիմնադիր 26-ամյա Արմինե Մելիքյանը, չնայած հաշմանդամություն ունենալու հետևանքով բազմաթիվ խնդիրների է բախվել, բայց հաջողել է իր սիրելի գործում՝ ինքն իր համար ստեղծելով իր երազանքի աշխատանքն ու բիզնեսը։
«Ես նույնիսկ չեմ հիշում, թե ինչ անուն ունեիր, բայց իմ կյանքի ամենամեծ փոփոխությունը հենց դու բերեցիր։ Փոքր տարիքում դու միշտ ինձ հետ էիր՝ միասին քնում ու արթնանում էինք, իսկ խաղի ժամին՝ հյուսում էի մազերդ ու պատմում իմ երազանքների մասին։ Իսկ հետո մեծացա, դու՝ չէ։ Դու իմ մանկության այն հիշողությունն ես, որն ինձ չհանձնվելու ու առաջ նայելու ուժ տվեց…»