«Օգնելով բնությանը՝ օգնեք բազմազավակ ընտանիքներին» #2

Մեկնարկում է «Օգնելով բնությանը՝ օգնեք բազմազավակ ընտանիքներին» էկո-սոցիալական նախաձեռնության 2-րդ փուլը։

Մենք հավաքում ենք պլաստիկ և թուղթ։ Թափոնների վերամշակման հանձնումից գոյացած ողջ գումարը կուղղվի սոցիալապես խոցելի ընտանիքների կոմունալ ծախսերի վճարմանը։

Եթե ցանկանում եք ֆինանսապես աջակցել ակցիայի իրականացմանը, կարող եք նվիրատվություն կատարել ներքոնշյալ հաշվեհամարին՝

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հկ
ՀՎՀՀ 00150891
ACBA-CREDIT AGRICOLE BANK CJSC
220553350236000
SWIFT (BIC): AGCAAM22

Քարտից քարտ փոխանցման համար՝ 5473390100002650
Նպատակ՝ նվիրատվություն #helpcycle
Նախաձեռնության առաջին փուլի արդյունքում 12 բազմազավակ, սոցիալապես խոցելի ընտանիքների (շուրջ 70 քաղաքացի) վերջին 2-3 ամիսների կոմունալ, ինչպես նաև ինտերնետի վճարումներն արդեն կատարել ենք։ Սակայն մեր ցանկում կան դեռևս տասնյակ ընտանիքներ, որոնք սպասում են Ձեր աջակցությանը։
Լուսանկարներ՝ https://rb.gy/qikviq
Անհրաժեշտ է․
Առանձնացնել թափոնները (պլաստիկ և թուղթ),
Լրացնել գրանցման հայտը՝ https://rb.gy/knkkd1

Թափոնները կարող եք բերել «Հոդված 3» ակումբ, Զարոբյան 32 (Չեխովի անվ․ դպրոցի ետնամաս) և թողնել բակի պատշգամբում (տարածքը միշտ բաց է)։

Մեր կամավորները կմոտենան 15 և ավելի կգ հավաքված թափոնների դեպքում միայն։ Հավաքագրման օրը կտեղեկացնենք նախապես՝ հեռախոսազանգով։

Ձեր կողմից կատարված պլաստիկի ու թղթի թափոնների, ինչպես նաև դրամական ներդրումների շնորհիվ կարող ենք թեթևացնել հարյուրավոր քաղաքացիների կենցաղային հոգսերը, իսկ երեխաները հնարավորություն կստանան շարունակել հեռավար կրթությունը։

Միացիր և տարածիր։

Շնորհակալություն։

Հարցերի համար՝ 091 181505

Մեկնաբանել