Քաղհասարակության կարողությունների զարգացման ծրագրեր

Մեկնարկել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Պրահայի քաղաքացիական հասարակության» կենտրոնի համատեղ իրականացվող Քաղհասարակության աջակցության ծրագրի առաջին փուլը, որի ընթացքում մինչև 20 կազմակերպություններ, որոնք ցանկանում են ֆինանսավորում ստանալ «Պրահայի քաղաքացիական հասարակության» կենտրոնից, աշխատում են ընտրված մենթորների հետ՝ իրենց ծրագրային գաղափարը զարգացնելու և ամբողջական հայտ ներկայացնելու համար։
Քաղհասարակության կարողությունների զարգացման ծրագրերը ներառում են
հետևյալ ոլորտները՝
● Ռազմավարական պլանավորում և ազդեցության գնահատում,
● Ջատագովություն և արշավների կազմակերպում,
● Ռազմավարական հաղորդակցություն,
● Համայնքի կազմակերպում և բազայի ստեղծում,
● Ստեղծված ծրագրերի կառավարում (ներառյալ մոնետիզացիա),
● Բիզնեսի պլանավորում և կառավարում,
● Մարքեթինգ և վաճառք,
● Crowdfunding-ի նախաձեռնում, իրականացում
➡️Ապրիլի 17-ին կայացավ ծրագրում ընդգրկված հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը մենթորների հետ։ Հանդիպման ընթացքում մենթորները ներկայացրեցին իրենց մասնագիտական- փորձագիտական հմտությունները եւ թե ինչ հիմնական ուղղություններով կկարողանան աջակցել մենթիներին։ Ծավալվեց քննարկումներ ծրագրերի գաղափարների մշակման եւ հետագա համագործակցության շուրջ։
Ապրիլի 18-ին մենթորները հանդիպում ունեցան ծրագրի միջազգային փորձագետ Մարիա Սերեդայի հետ։ Հանդիպման ընթացքում մեթորները մշակեցին կազմակերպությունների հետ աշխատելու մեթոդաբանությունը։
Երկօրյա աշխատանքային հանդիպումներից հետո մեկնարկեց մենթորների և հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքը ծրագրերի գաղափարները զարգացնելու ուղղությամբ։