Պատերազմում որդուն կորցրած մայրն ապրելու նոր հույս է ստացել

42-ամյա Կարինե Հակոբյանը 44-օրյա պատերազմում միակ որդուն կորցնելուց հետո չէր կարող պատկերացնել, որ իր դեմքին երբևէ ժպիտ ու ուրախության արցունքներ կհայտնվեն։ Կարինեի 19-ամյա որդու՝ Սարգիս Դանոյանի զոհվելուց հետո ցավի ու դառը տառապանքների մեջ կրկին մայրանալը և Դանիելի ծնունդը հույս ու լույս է բերել Կարինեի կյանք։ Ավագ որդու մասին անընդմեջ հուշերն ու կսկիծը այսօր միախառնվել են կրտսեր որդու թոթովանքներով ուրախանալու, նրա նկատմամբ հոգատարության ու նոր երազանքներ կառուցելու հետ։

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ

«Սարգի՛ս, մեր առաջնեկ, երբ որ դու ծնվեցիր, կարծես աշխարհը մերը լիներ։ Մեր նպատակն էր, որ մեծանայիր, սովորեիր, մեզ երջանկացնեիր քո ներկայությամբ ու հաջողություններով, կազմեիր քո ընտանիքը, մենք էլ քո երջանկությամբ ապրեինք։ Բայց, ավաղ, մեր բոլոր երազանքները պատերազմը խորտակեց։ Աչքիս առաջ է՝ ինչպե՜ս էիր փոքր տարիքում վազվզում բակում, ի՜նչ չարաճճի էիր, բայց որքան ընկալող ու նրբանկատ, բոլորին հասնող ու հոգատար…»
Կարինե Հակոբյանի պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝