«Չկա կնոջ կամ տղամարդու գործ․ պետք է հաղթահարել կարծրատիպերն ու առաջ գնալ»

Մարգարիտա Ավետիսյանը հաջողակ խաղողագործ է։ Հողի հետ կռիվն ու կենսատու պայքարը սկսեց 46 տարեկանում, երբ ամուսինը հանկարծամահ եղավ ու մեկ օրում ամեն ինչ փլվեց, նրա ուսերին մնաց նաեւ խաղողի մշակման ծանր գործը։ Կին խաղողագործի ճանապարհը դժվար էր՝ թարս հայացքներ, մրցակցության անհավասարություն, խտրականություն, բայց ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա ոտքի կանգնելու աննկուն կամք։

Կանանց պայքարը. հետահայաց նամակներ

«Դու միշտ ասում էիր՝ հողն է ձեզ պահելու, խաղողի այգով եք ապրելու։ Էդպես էլ եղավ․․․ Հիմա մտածում եմ, որ իմ ու քո լավագույն որոշումներից մեկն այն էր, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո որոշեցինք հենց հող գնել։ Հիշում ե՞ս, ասում էիր երկիրը քանդվում է, իսկ մարդուն կերակրում է հողը։ Ու քանի որ քաղաքի դիմորդներին տալիս էին միայն այն հողերը, որոնցից գյուղաբնակները հրաժարվել էին, մեզ հասավ խաղողի այգիները։ Դե դժվար մշակվող են, ոչ մեկին չէին հետաքրքրել։ Բայց մենք, թեև ջահել էինք, հողի հետ երբեք գործ չէինք ունեցել, երեխեքը փոքր էին՝ հոգսերը մեծ, այնուամենայնիվ, որոշեցինք պահել այդ հողը, որ մի օր էլ հողը մեզ պահի…»
Մարգարիտայի պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝