Ոսկեվան գյուղում կավագործության դասեր

Մեկնարկել է մեր ամենամյա “Youth ON” քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած ծրագրերի իրականացման փուլը։
Ճամբարի մասնակից Մանե Սարիբեկյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կավագործության դասերը կդառնան շարունակական։
Անհրաժեշտ նյութերի և պարագաների բացակայության պատճառով ընդհատված դասերն արդեն վերականգվել են և գյուղի փոքրիկները նոր եռանդով ու սիրով են սկսել կավից ամենատարբեր իրերը պատրաստել։
Ծրագիրն իրականացվում է Friedrich-Ebert-Stiftung, Armenia եւ European Endowment For Democracy հետ համագործակցությամբ։