Ո՞րտեղ է սկսվում ատելության խոսքի և արտահայտվելու իրավունքի սահմանը

Ո՞րտեղ է սկսվում ատելության խոսքի և արտահայտվելու իրավունքի սահմանը։ ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքի դպրոցի սաններն այսօր հենց այս թեման էին քննարկում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանի հետ։ Դասին անդարադարձ եղավ նաև ատելության խոսքի դրսևորումներին, սահմանումներին և իրավական կարգավորումներին։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։