«Մի օր արթնացա ու զգացի, որ քայել չեմ կարողանում․․․ բայց դա ինձ չկոտրեց, ես սովորեցի ապրել լիարժեք կյանքով»

Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում ծնված Արփինե Հարությունյանը երբեք չէր կարող պատկերացնել, որ 14 տարեկանում մի սովորական օր կարթնանա և դպրոցական պայուսակը վերցնելու ու դպրոց գնալու փոխարեն մեջքի սաստիկ ցավից ստիպված կլինի անշարժանալ, պառկել անկողնում, իսկ ժամեր անց բժիշկներից կլսի, որ այլևս քայլել չի կարողանալու։ Սակայն, անսպասելի հիվանդությունը, մեկ օրում փոխված իրականությունը ոչ միայն Արփինեին չեն կոտրել, այլև՝ լավատեսությամբ լցվելու, և կյանքի ամեն վայրկյանը արժևորելու հնարավորությունն են տվել։
Արփինեն դպրոցն ավարտել, բարձրագույն կրթություն է ստացել, աշխատանք է ձեռք բերել, մեքենա վարել սովորել և որոշել է, որ պետք է ապրել կյանքը լիարժեք։
«Սիրելի՜ անծանոթ, ուզում եմ քեզ հետ կիսվել իմ պատմությամբ, գուցե դու ևս ունես նույն խնդիրները, տեղաշարժման սահմանափակություններ, հիասթափության անհաղթահարելի պահեր, առաջ շարժվելու վախեր։ Ես այնքան լավ գիտեմ, թե ինչ դժվար է։ 13 տարի է անցել 2009թ-ից, երբ իմացա, որ հաշմանդամություն եմ ձեռք բերել։ Հեշտ չէր նոր իրականությունը, բայց կյանքի հանդեպ չչարացա, եթե չարանայի, գուցե այս Արփինեն չլինեի… »

Արփինեի պատմությանը կարող եք ծանոթանալ`

 

Կանանց պայքարը. հետահայաց նամակներ