ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ. ապրել ու պայքարել է պետք

32-ամյա Անահիտը (անունը փոխված է) հինգ տարի առաջ բացահայտեց, որ ՄԻԱՎ վարակակիր է։ Ենթադրում է, որ վարակվել է անկանոն սեռական հարաբերություններ ունեցող ամուսնուց։ Չնայած դժվարություններին ու վտանգներին, կինը ռիսկի է դիմել ու լույս աշխարհ բերել երկրորդ երեխային։ Այժմ խնամում է երկու երեխաներին, պարտաճանաչ ընդունում համապատասխան բուժումը, վստահեցնում, որ վարակի հետ հաշտ է ու կոչ է անում ոչ մի դեպքում չհուսահատվել ու պայքարել։
«Երբ իմացա, որ հնարավոր է ՄԻԱՎ վարակակիր լինեմ, միակ բանը, որի մասին մտածում էի՝ դու էիր, միակ մտավախությունս այն էր, որ հանկարծ քեզ էլ վարակած չլինենք, փոքրիկս։ Այդ ժամանակ մեկ տարեկան վեց ամսական էիր, նոր էինք ավարտել կրծքով կերակրումն ու սարսափում էի այն մտքից, որ հնարավոր է այդ կերպ քեզ էլ անցած լիներ այս վարակը։
Առաջինը հայրիկի մոտ հաստատվեց վարակը, բայց դրանից դեռ 7-8 ամիս առաջ արդեն մի քանի բան կարդացել էի ու գիտեի գլխիս գալիքը, վստահ էի, եթե սա չլիներ, այս մասշտաբի մեկ այլ բան էր լինելու, միանշանակ։ Քանի որ, ցավոք, գիտեի նաև, թե կարճաժամկետ հաճույք վայելելու համար ինչեր է արել հայրդ»։
Արմինեի պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝