Մեկնարկում է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի նոր ուսումնաշրջանի ընդունելությունը։

Ե՞րբ և որտե՞ղ
Դպրոցի մեկնարկը կտրվի մարտի 17-ին, շաբաթական հանդիպելու ենք 2 անգամ, ժամը 15։00-18։00-ին «Հոդված 3» ակումբում։
Ինչու՞ դիմել
Դպրոցը հիանալի փորձառություն կդառնա եւ հնարավորություն կտա․
— ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներին։
— Խորությամբ հասկանալ մարդու իրավունքների խնդիրները փակ և կիսափակ հաստատություններում:
— Հանդիպում-քննարկումներ ունենալ հայտնի իրավապաշտպանների, ոլորտի մասնագետների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ:
— Ստանալ առաջարկներ պրակտիկա անցնելու կամ աշխատելու գործընկեր կազմակերպություններում:
— Առավել մրցունակ լինել աշխատաշուկայում՝ ստացված գիտելիքների եւ գործնական փորձառության շնորհիվ:
Ինչպե՞ս դիմել
Դպրոցը հատուկ ծրագիր է՝ նախատեսված իրավաբանական կրթությամբ (կամ ստացող) անձանց համար: Դիմել կարող են ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ֆակուլտետների/բաժինների 1-4-րդ կուրսի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողները եւ նորավարտ իրավաբանները։
Ուշադրություն
Այս տարի ազատ ունկնդրի կարգավիճակով կարող են դիմել նաև ավագ դպրոցի այն աշակերտները, որոնք ապագայում ստանալու են իրավաբանական կրթություն։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ ՄԻՆՉԵՒ մարտի 10-ը։
Հայտադիմումhttps://bit.ly/40OnAU2
Դպրոցն իրականություն դարձավ Friedrich Naumann Foundation for Freedom Armenia գրասենյակի հետ համագործակցության արդյունքում։