ՄԵԿՆԱՐԿԵՑ #YouthON մարդու իրավունքների եւ քաղաքացիական կրթության 4-րդ/ VOL4 ՃԱՄԲԱՐԸ

ՎԵՐՋԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵՑ #YouthON մարդու իրավունքների եւ քաղաքացիական կրթության 4-րդ/ VOL4 ՃԱՄԲԱՐԸ.
Առաջիկա 5 օրերի ընթացքում Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզերից ընտրված 30 երիտասարդներ կստանան գիտելիքներ մեդիագրագիտության, մարդու իրավունքների, քաղաքացիական կրթության, սոցիալական ձեռներեցության, ձեռք կբերեն հմտություններ և կարողություններ ծրագրեր իրականացնելու ու դրանք հաջողությամբ զարգացնելու, և վերջապես, կստանան դրամական աջակցություն իրենց համայնքներում հետաքրքիր ծրագրեր իրականացնելու համար։
?«Հոդված 3»-ի եւ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի քաղաքացիական կրթության ճամբարն արդեն չորրորդ տարին է իրականացվում։
Ճամբարի հիմնական նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները` հնարավորություն տալ նաև իրագործել ծրագրեր, որոնք կնպաստեն իրենց համայնքներում մարդու իրավունքների, սոցիալական, բնապահպանական ու կրթական խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ՝ երիտասարդների կարողությունների, ձեռներեցության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և բազմաթիվ այլ հմտությունների զարգացմանը։