«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական ծրագիր

????Վերջապես եկավ նաեւ աշակերտների դասընթացների փուլը եւ մենք հյուրընկալել ենք Տավուշի եւ Գեղարքունիքի դպրոցների 40 աշակերտների։

➡️Այս շաբաթ մեկնարկեց «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական ծրագիրը, որի ընթացքում արդեն աշակերտների` գիտելիքներով զինվելու եւ մեդիագրագետ դառնալու հերթն է։ Նախորդ ամիսներին դասընթացների եռօրյա փուլ էին անցել նրանց նվիրյալ ուսուցիչները։

Երկու մարզերից ընտրված, ավագ եւ հիմնական դպրոցների 40 աշակերտները առաջիկա ամիսներին շարունակելու են դասընթացների մասնակցությունը, որին կհաջորդի արդեն իսկ իրենց դպրոցներում եւ համայնքներում, իրենց նախաձեռնությամբ ստեղծված մեդիագրագիտության ծրագրերի իրականացման փուլը։

Մեդրագրագիտության կարողությունների զարգացման այս ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Հոդված 3» ակումբի նախաձեռնությամբ` Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ։