Մարդու իրավունքների խնդիրները քրեակատարողական հիմնարկներում և դրանց լուսաբանման առանձնահատկությունները. քննարկում

«Հոդված 3» ակումբը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ մայիսի 5-ին նույն ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր քննարկում «Մարդու իրավունքների խնդիրները քրեակատարողական հիմնարկներում և դրանց լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով, որի բանախոսն էր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը:
Ուսանողների հետ ակտիվ և հետաքրքիր քննարկում ծավալվեց ազատազրկված անձանց իրավունքների խախտումների, դրանց արձանագրման ու վերացման հարցում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի և ԶԼՄ-ների դերի մասին: Ուսանողներին ներկայացվեց նաև ազատազրկված անձանց խնդիրների լուսաբանման նրբությունները, դրանց վերաբերյալ լրագրողի տեղեկացվածության և զգայունության կարևորությունը: