Մարդու իրավունքների դպրոց. առաջին դաս

Այսօր ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքների դպրոցի առաջին դասն էր։ Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արման Զրվանդյանը դպրոցի մասնակիցների հետ քննարկեց Մարդու իրավունքների էությունը և բովանդակությունը, պետության պարտավորություններն ու առկա վիճակը՝ պատասխանելով մասնակիցների մի շարք հարցերին։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։