Հրավեր․ «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ» լուսանկարների եւ հոդվածների ցուցադրություն

Կյանքի հարվածների ու դժվարությունների դեմ կանգնած ԿԱՆԱՅՔ, որոնք անցել են պատերազմի, կորուստների, բռնության, հիվանդության, հանրային անտարբերության ու խտրականության միջով, բայց պայքարել են ու իրենց պայքարով ապրեցրել նաեւ այլոց։

Հոդված 3 ակումբի նոր նախագիծը, որն իրականացվել է 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնի հետ համագործակցությամբ, ներկայացնում է տարբեր ոլորտներում ու իրավիճակներում խնդիրների բախված կանանց պատմություններ՝ գրված նամակների տեսքով՝ դժվարություններին հետահայաց։

Հերոսներն իրենք են որոշել թե ում են հղում իրենց նամակն ու կիսում մտորումներն ու ապրումները՝ խնդիրների բարձրաձայնման այս հնարավորությունը դարձնելով ինքնահայեցման եւ ընթերցողի հետ անկեղծ զրույցի մտերմիկ պահ։

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ին, ժամը 19:00, «Հոդված 3» ակումբում (Հասցե՝ Զարոբյան 32, Չեխովի դպրոցի հետնամաս):

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ՝
Վաղինակ Ղազարյան
Նազիկ Արմենակյան
Փիրուզա Խալափյան

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ`
Կուշանե Չոբանյան
Գոհար Աբրահամյան
Թամարա Գրիգորյան
Սոնա Մարտիրոսյան
Զեմֆիրա Քալաշյան

Նախագիծն իրականացվել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։