ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքների դպրոց օր 2

Արդեն երկու օր է ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքների դպրոցի մասնակիցների քննարկման առանցքում միջազգային իրավունքն է։ Դպրոցի մասնակիցները միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Աննա Մելիքյանի հետ անդրադարձ կատարեցին միջազգային իրավունքի խնդիրներին և մարտահրավերներին՝ դիտարկելով միջազգային իրավունքն որպես մարդու իրավունքների պաշտպանության գործիք։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։