Հոդված 3 ակումբում հյուրընկալել էինք Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորներին

Այսօր Հոդված 3 ակումբում հյուրընկալել էինք Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը։
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորական պալատի խորհրդարանականների հետ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներ Սոնա Այվազյանը, Գայանե Աբրահամյանը, Արաքս Մելքոնյանն ու Արեգ Քոչինյանը քննարկեցին անվտանգային, հակամարտությանն ու տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ բարձրաձայնեցին ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, դատաիրավական համակարգում առկա մարտահրավերներին վերաբերող խնդիրները։