Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողե՛ր, երբե՛ք չհուսահատվեք, գործել է պետք

43-ամյա Կարինե Հարությունյանը 16 տարի առաջ լույս աշխարհ բերելով շատ սպասված որդուն, չէր էլ մտածում, թե հնարավոր է երեխան լսողության խնդիր ունենա։ Ամիսներ անց բացահայտված խնդիրը Կարինեին ու ընտանիքին ստիպեց ամեն օր պայքարել։ Պայքարի պտուղները կինն արդեն քաղում է․ 16-ամյա որդին այժմ ինքնուրույն ընդունվել է երկրի լավագույն կրթօջախներից մեկը, և ոչ միայն լսում է ու խոսում, այլև օգնում ուրիշներին էլ հաղթահարել այս խնդիրը։ Կարինեն դիմում է բոլոր նրանց, ովքեր բախվել են այս խնդրին ու կոչ անում ոչ մի րոպե չհիասթափվել ու չկորցնել։

«Երեխայի ծնունդը, երևի, ամենասպասված իրադարձությունն է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Աննկարագրելի զգացողություն է. սկզբում նրան ես սպասում, հետո՝ քեզ «մամա» կանչելուն, առաջին քայլին: Բայց լինում է նաև՝ սպասումդ չի արդարանում, բոլոր երազանքներդ փշրվում են, ու հասկանում ես՝ հնարավոր է՝ երբեք չլսես սպասված «մամա»-ն, չտեսնես քայլելը: Ձեր ընտանիքներում էլ հիմա, գուցե, նման իրավիճակ է ու ես անպայման ուզում եմ գրել, կիսվել ձեզ հետ իմ պատմությամբ, ասել՝ մի՛ կոտրվեք, դրա ժամանակը չէ: Ձեզ մեծ, ահռելի, անդադար աշխատանք է սպասվում, բայց գալու է օր՝ վայելելու եք դրա արդյունքը: 

 

Կարինեի պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝