Հանցավոր համակարգը խժռեց հեղափոխությունը. Նինա Կարապետյանց

«Հանցավոր համակարգը խժռեց հեղափոխությունը` ոչնչացնելով փոփոխություններ իրականացնելու բացառիկ շանսը, որը կար 2018 թվականից հետո: Փոփոխությունների անգամ նվազագույն հիմքերը չստեղծվեցին… Պատերազմից հետո արդեն ակնհայտ էր, որ չեն գնալու փոփոխությունների: Այժմ հանրությանը պարբերաբար ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորված փոփոխությունների խոստումներ, բայց դրանց արդյունքը չկա: Խոսվում է դատական համակարգում փոփոխությունների մասին, բայց այնտեղ այժմ տոտալ քաոս է», — նշում է իրավապաշտպան Նինա Կարապետյանը: