Հանցավորության դեմ պայքարի լուսաբանման առանձնահատկություններ

«Հոդված 3» ակումբը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությամբ ապրիլի 13-ին նույն ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր քննարկում «Հանցավորության դեմ պայքարի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով, որի բանախոսն էր քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը:
Ուսանողների հետ ակտիվ և հետաքրքիր քննարկում ծավալվեց Հայաստանում հանցավորության դեմ պայքարի լուսաբանման խնդիրների, հանրային հնչեղություն ստացած դեպքերի լուսաբանման զգայունության, անձնական տվյալների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին: