Հայաստան-Վրաստան փոխգործակցությանը նվիրված աշխատաժողով

Դեկտեմբերի 18-21-ը Թբիլիսիում անցկացվում է տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստան-Վրաստան փոխգործակցությանը նվիրված աշխատաժողովը, որն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Հայաստանցի քաղաքական վերլուծաբանները, փորձագետները, կուսակցությունների ներկայացուցիչներն ու լրագրողներն աշխատաժողովի ընթացքում հանդիպումներ եւ քննարկումներ են ունեցել վրաց պաշտոնյաների, փորձագետների, դիվանագետների, քաղաքական գործիչների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացի ուսումնասիրմանը նվիրված համաժողովների շարքը կազմակերպվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (NED)։